ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայերի «Մեծ թագավորությունն» ու օսմանցիների սարսափը

Հայերի «Մեծ թագավորությունն» ու օսմանցիների սարսափը
05.06.2023 | 07:46

Տարբեր աղբյուրներ վկայում են, որ Օսմանյան սուլթանների համար ամենամահացու վախերից մեկը Հայկական Թագավորության հնարավոր ստեղծումն էր։

Հայերի դեմ ցանկացած բանսարկություն արժանահավատ դարձնելու համար պարտադիր հավելվում էր, թե հայերը որոշել են վերականգնել «Մեծ թագավորությունը»:

Մի աղբյուրի մեջ հանդիպեցի (ցավոք կորցրել եմ այդ աղբյուրի հղումը), որ թուրքերի մոտ սնահավատություն էր ձևավորվել (ավելի շուտ կանխագուշակություն), որ եթե հույներից հետո հայերը վերականգնեն իրենց թագավորությունը, ապա Օսմանայան կայսրությունը հիմնահատակ կկործանվի։

ՈՒստի հայերի դեմ բոլոր դավադրությունները արդարացվում էին Թագավորություն վերականգնելու հայերի ջանքերով, ինչը օսմանցիների համար հավասարազոր էր կործանման։

Փաստորեն և՛ դրսից, և՛ ներսից ամեն ինչ արվեց, որպեսզի երբեք Հայոց Թագավորությունը չվերականգնվի։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6525

Մեկնաբանություններ